Փարիզում 69-ամյա տղամարդը կրակ է բացել փողոցում և վիրավորել մի քանի մարդու

16:09 • 23.12.22

Փարիզում հրաձգության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է. BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Էնգիեն փողոցում 69-ամյա տղամարդը կրակ է բացել անցորդների վրա։

Հարձակվողին օպերատիվորեն բերման են ենթարկել ոստիկանություն, նրա արարքի դրդապատճառները պարզվում են։

Տուժածները բուժօգնություն են ստանում, սակայն նրանց վիճակի մասին դեռ տեղեկություն չկա։