Այս 11 օրերի ընթացքում փորձում ենք հարց լուծել, բայց դրանով վնաս ենք տալիս պետությանը, խնդրում եմ՝ հարգենք պետությունը․ Ռուբեն Վարդանյան

11:12 • 23.12.22

 

Մի շատ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, որ մենք այս 11 օրերի ընթացքում փորձում ենք հարց լուծել, այդ հարցը լուծելով վնաս ենք տալիս պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Շատ անգամ մարդիկ լավ մտադրությամբ փորձում են հարց լուծել, բայց այդ հարց լուծելը խանգարում է գործին, նպատակներին: Նորից ուզում եմ խնդրել` հարգենք պետությունը: Բայց այս իրավիճակում պետք է ճիշտ կոորդինացիա արվի, որ ոչ թե մեր անհատական կարծիքը հայտնենք, այլ որպես կենտրոն, որպես շտաբ անենք ամեն ինչ, յուրաքանչյուր առաջարկ քննարկենք, բայց դա չլինի առանձին-առանձին: Չնայած այս ամենին՝ վստահ եմ, որ գնալու ենք և հաղթահարելու ենք այս դժվարությունները ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ օգնում է, այլ որովհետև մենք այդ ուժն ունենք և գնալու ենք առաջ»,- ասաց պետնախարարը։