Այվազյան է, այդ պատճառով, հա՞, ցուցահանդեսի մասին հիշեցիք. Պուտինը` Ռուսական թանգարանի տնօրենին (տեսանյութ)

18:35 • 27.12.22

Այսօր Սանկտ Պետերբուրգում Անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովի երկրորդ օրը ԱՊՀ երկրների ղեկավարները ժամանել են Միխայլովսկի պալատ։

ԱՊՀ երկրների ղեկավարները զննել են Ռուսական թանգարանի ցուցանմուշները։

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուշացմամբ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում Ռուսական թանգարանի տնօրեն, արվեստաբան Վլադիմիր Գուսևին։

«Երևանում Այվազովսկու հրաշալի ցուցադրությունն էր մեր թանգարանից (տարված ցուցանմուշներով)»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Գուսևը:

«Այվազյան է, այդ պատճառով հա՞ ցուցահանդեսի մասին հիշեցիք»,- հավելել է Պուտինը: