Մեկ տարի և երեք ամիս է՝ տոկուն կրում է կալանքը, որակավարում չտամ՝ ինչպիսի ու ինչու համար. ՔՊ-ական պատգամավորը՝ Դավիթ Տոնոյանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի լուսանկարը:
«Հատուկ եմ այս ժամին գրում
Այսօր եղբորս ծնունդն է, արդեն 55-ա, և մեկ տարի երեք ամիս է, տոկուն կրում է կալանքը (որակավարում չտամ ինչպիսի ու ինչու համար վերջը, չասեն՝ էլի ասեց, բայց մի օր կասեմ, քանզի ճշմարտությունը տենց երևույթ է, ոնց էլ լինի վերջում բարձրաձայնվում է, ուղղակի դրան կա ճիշտ ժամանակը)»,- գրել է Գաբրիելյանը:
Նշենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանին:










