Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

13:55 • 27.12.22

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել դեկտեմբերի 26-ին, որտեղ նույն օրը մասնակցել էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: