Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է. ՄԻՊ

17:49 • 28.12.22

Արցախում վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի շրջափակման 17-րդ օրը. վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է»,- գրել է նա: