Ռուսաստանում զորամաս է այրվել

13:57 • 28.12.22

Նովոչերկասկի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել զորամասում. վաղ առավոտյան Պարսիսովսկի գյուղում հրդեհվել է 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի շենքը, հայտնում է rostov.ru կայքը։

Կրակն արագորեն տարածվել է ամբողջ շենքում՝ ավերելով ճանապարհին ամեն ինչ։

Կադրերում երևում է, թե ինչպես է վեց տարի առաջ կառուցված երկհարկանի շենքը գրեթե ամբողջությամբ այրվել։

Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։