Չի կարող լինել Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիր», որը հաշվի չի առնի 4 նոր մարզերի ներառումը ՌԴ կազմ. Պեսկով

15:28 • 28.12.22

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիրը» չի կարող գոյություն ունենալ՝ առանց հաշվի առնելու չորս նոր մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ, գրում է Russia Today-ը:

«Չի կարող լինել Ուկրաինայի «խաղաղության ծրագիր», որը հաշվի չառնի այսօրվա իրողությունները՝ Ռուսաստանի տարածքները, Ռուսաստանին միացած չորս նոր մարզը», - ընդգծել է Պեսկովը։

Ըստ նրա՝ ոչ մի ծրագիր, որը հաշվի չի առնի այս իրողությունները, չի կարող հավակնել խաղաղ կոչվելուն:

Դեկտեմբերի 26-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը ցանկանում է մինչև փետրվարի վերջ խաղաղության գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ-ում։

Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին։