Sony Pictures Entertainment-ը թողարկել է «Նապոլեոն» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

18:11 • 10.07.23

Sony Pictures Entertainment-ը թողարկել է «Նապոլեոն» ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ 

Ֆրանսիայի կայսր Նապոլոենի դերում Խոակին Ֆենիքսն է։ Վանեսա Քիրբին մարմնավորում է կայսրուհի Ժոզեֆինային, Յուսեֆ Կերկուրը՝ գեներալ Լուի-Նիկոլա Դավուին, Փոլ Ռիսը՝ Շառլ-Մորիս Տալեյրանին, Մեթյու Նիդհեմը՝ Լյուսիեն Բոնապարտին, Ջոն Հոլինգվորթը՝  մարշալ Միշել Նեյին։

Ֆիլմը ներկայացնում է Նապոլեոն Բոնապարտի կյանքը, նրա՝ կայսր դառնալու համար անցած ճանապարհը, Ժոզեֆինայի հետ հարաբերությունները։

Այն կթողարկվի այս տարվա նոյեմբերի 22-ին։

Sony Pictures Entertainment-ը թողարկել է «Նապոլեոն» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)