ԱԱԾ-ում ՀԱՊԿ 2 անդամի՝ ՀՀ դեմ պատերազմ նախապատրաստելու վարչապետի հայտարարության մասին տեղեկություն չունեն

17:22 • 29.05.24

Ես այդպիսի բան չեմ լսել

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ անդամ ո՞ր երկու երկիրն են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին՝ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

Հայտարարությունն օրեր առաջ արել էր Հայաստանի վարչապետը, թե ՀՀ-ի դեմ 2020-ի պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկու երկիր։

Ճշտող հարցին՝ ԱԱԾ-ն նման տվյալ չունի՞, պաշտոնյան պատասխանեց՝ ոչ։

«Չեմ հասկանում՝ ինչ եք հարցնում», - կարճ ասաց Հակոբյանը։