Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ այդ պահին իրականացվել են ճշգրտումներ, ի սկզբանե՝ Վեհափառ Հայրապետը հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարար

16:55 • 29.05.24

Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու բան չունեմ: Ա

յս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի առջև ճանապարհը ոստիկանների կողմից փակելուն:

«Կա պետական արարողակարգ և կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն և վերաբերում են հրավիրվածներին: Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ և ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, և հետևապես հարցը լուծվել է: Ցանկացած դեպք, այդ թվում այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: Եթե փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, ապա վստահեցնում եմ այն կլինի»,- նշեց նա:

Նախարարի տեղակալը չպատասխանեց միջադեպի մասին այլ հարցերին:

Հիշեցնենք՝ երեկ Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր: Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք: