Ամստերդամի օդանավակայանում մարդն ընկել է մեկնող ինքնաթիռի շարժիչի մեջ և մահացել

11:43 • 30.05.24

Ամստերդամի «Շիպհոլ» օդանավակայանում մարդն ընկել է մեկնող մարդատար ինքնաթիռի պտտվող շարժիչի մեջ և մահացել։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել բանուկ հանգույցի տերմինալից դուրս գտնվող հատվածում, երբ հոլանդական KLM ավիաընկերության օդանավը պատրաստվում էր մեկնել Դանիայի Բիլունդ քաղաք, գրում է The Guardian-ը:

«Այսօր «Շիպհոլ»-ում մահացու դեպք է տեղի ունեցել, որի ժամանակ մարդը հայտնվել է օդանավի շարժիչի մեջ: Ցավոք, նա մահացել է», - ասվում է  KLM-ի հայտարարության մեջ:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: