7 բնակավայր դուրս է եկել արգելափակումից. Արեն Մկրտչյան (տեսանյութ)

20:42 • 30.05.24

7 բնակավայր դուրս է եկել արգելափակումից։ Տեղադրվել է հետիոտնային մետաղական կամուրջ, որն ապահովում է մարդկանց տեղաշարժը, բնակավայրերի սնուցումը կարվի ավելի արագ։

Այս մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:

«Ճանապարհային դեպարտամենտի, շինարարական մասնավոր ընկերությունների, հիմնարկների մասնագետները շատ արագ և արդյունավետ են աշխատել։

Մինչ այս բնակավայրերը սնուցման խնդիր չեն ունեցել, այն ապահովվել է սարամիջյան ճանապարհով»,- նշված է գրառման մեջ։