Կադիրովը 1 մլն ռուբլի է խոստացել նրան, ով առաջինը կկռահի՝ ինչ են իրեն ասել Պուտինն ու Ուզբեկստանի նախագահը (տեսանյութ)

16:12 • 30.05.24

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան հետևորդների շրջանում հայտարարել է մեկ միլիոն ռուբլու խաղարկության մասին. գումարը կտրվի այն մարդուն, որը կգուշակի՝ ինչ են իրեն ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Տաշքենդում հանդիպման ժամանակ:

«Ընկերներ, առաջինը, ով կկռահի, թե ինչ են ինձ ասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը այս տեսանյութում, մեկ միլիոն ռուբլի նվեր կստանա»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում՝ գրառմանը կցելով կարճ տեսանյութ։ 

Դրանում նա սեղմում է երկու առաջնորդների ձեռքերը և հերթով խոսում նրանց հետ ինչ-որ բանի մասին:

Չեչնիայի ղեկավարը պարտադիր պայմաններից է նշել «առավել մանրամասն պատասխանի» հրապարակումը։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: