Ճապոնիայի խորհրդարանում ՉԹՕ-ների հարցերով միջկուսակցական խումբ կստեղծվի

12:44 • 30.05.24

Ճապոնիայի խորհրդարանում Չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հարցերով միջկուսակցական խումբ կստեղծվի, հայտնում է Kyodo-ն։

Օրենսդիրները մտահոգված են, որ չբացահայտված օդային երևույթները կարող են լինել այլ երկրների գաղտնի զենք և հետևաբար՝ վտանգ ներկայացնել Ճապոնիայի համար:

Խումբը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Յասուկազու Համադան։