Ալմաթիում ընթանում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպումը. Հայաստանը չի մասնակցում

09:59 • 31.05.24

Ալմաթիում (Ղազախստան) սկսվել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին ՀՀ-ն չի մասնակցում:

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրեց, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասել է Շուվալովը։

Նա նշել է, որ սահմանափակ ձևաչափը «առանց Հայաստանի մասնակցության է»։