Թուրքիայում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել՝ 5 մարդու դանակահարելու կասկածով

16:07 • 13.08.24

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա դիմակավորված, սաղավարտով, զրահաբաճկոնով տղամարդու, երբ վերջինս Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում գտնվող մզկիթի հարակից այգում դանակով հարձակվել է 5 մարդու վրա, վիրավորել նրանց։

Պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ տղամարդը հարձակումն իրականացրել է տեսախաղերի ազդեցության տակ։ 

Արդարադատության նախարարի փոխանցմամբ, միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում։