Ալեն Դելոնը առանձնահատուկ զգայունություն ուներ Հայաստանի նկատմամբ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

15:52 • 18.08.24

Ալեն Դելոնը առանձնահատուկ զգայունություն ուներ Հայաստանի նկատմամբ։

Այս մասին գրառում է արել  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ալեն Դելոնի անհետացումը. Մի աստղ միանում է երկնակամարին:

Այստեղ 2012 թվականին Երեւանում, որտեղ նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր»,-  գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր 88 տարեկան հասակում մահացել է Ալեն Դելոնը։