Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը

17:03 • 18.08.24

Իսրայելական զորքերի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 25 պաղեստինցի է զոհվել, իսկ 72-ը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը` «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Գազայում իսրայելական ռազմական գործողության հետևանքով պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 40,099, վիրավորվել է 92,609-ը։