Մակրոնը կարող է Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակել․ ֆրանսիական ԶԼՄ-ներ

18:20 • 18.08.24

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է նոր վարչապետ նշանակել մինչև օգոստոսի 28-ը:

Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

«Նախագահը նոր վարչապետ կնշանակի մինչև օգոստոսի 28-ը»,– ասվում է հրապարկման մեջ:

Մակրոնն ընդունել էր վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը՝ նշելով, որ կառավարությունը կշարունակի զբաղվել ընթացիկ հարցերով, հավանաբար մինչև Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ավարտը: