Նեթանյահուն և Բլինքենը կհանդիպեն Երուսաղեմում

18:49 • 18.08.24

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Երուսաղեմում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի կունենա Երուսաղեմի վարչապետի նստավայրում առավոտյան ժամը 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից հաղորդել էին, որ Բլինքենը ժամանել է Իսրայել՝ շարունակելու Գազայում հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական փորձերը։