Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Opel»-ը

20:47 • 18.08.24

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Tiida» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։