Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն․ Գրետա Թունբերգ

17:19 • 18.08.24

Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի և քաղաքական ակտիվիստ շվեդ Գրետա Թունբերգը։

Հայտնում է Nouvelles d'Arménie-ն։

Ակտիվիստը նշել է,որ Ադրբեջանում նախատեսվող COP 29 կլիմայական գագաթնաժողովի անցկացման ժամկետի մեկնարկի առիթով խիստ ուշադրության են արժանի նաև ավտորիտար իշխանություն ունեցող այդ երկրում իրականացվող քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները։