Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել

13:58 • 18.08.24

Թուրքիայում անտառային հրդեհների գոտուց տարհանվել է 4,159 մարդ։

Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Նախարարի խոսքով՝ պետությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել աղետի գոտիների բնակչությանը օգնելու համար։

Նա նշել է, որ հրդեհների հետ կապված բոլոր անձինք բացահայտվում են և հանձնվում արդարադատության մարմիններին, կան ձերբակալվածներ՝ անտառներ հրկիզելու մեղադրանքով։