Շղթայական ավտովթար՝ Երևանում. Չարենցի փողոցում բախվել է 4 մեքենա. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

11:59 • 18.08.24

Այսօր՝ օգոստոսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։50-ի սահմաններում Չարենց փողոցում՝ վերգետնյա անցման տակ, բախվել են «Mazda 6», «Mercedes», «Toyota Raf» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։