2 ամսով կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը

11:11 • 11.09.24

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։ Այս մասին հաղորդում են ճանապարհային դեպարտամենտից:

Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։