Իրանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Թուրքիա

12:20 • 01.12.24

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեր երկիր կայցելի 2024 թվականի դեկտեմբերի 2-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։