ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին

12:29 • 21.10.26

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին:

«Սիրելի՛ Քիմ, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։

Ջերմությամբ եմ հիշում յոթ տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։ Նունեն ու ես մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք քեզ և ընտանիքիդ։ Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին և այն, թե որքան կարևոր են քեզ համար հայկական արմատներն ու ժառանգությունը»,-գրել է նա: