Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը. շնորհակալ եմ բոլորին. Գագիկ Ծառուկյան

11:51 • 23.10.25

Սիրելի՛ ընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,

Ինչպես գիտեք, 96 տարեկան հասակում հայրս բռնեց հավերժի ճամփան։ Նա ապրեց երկար, արժանապատիվ, սիրով, խոհեմությամբ ու ուժով լեցուն կյանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը։

Սրտանց շնորհակալ եմ բոլորին աջակցության, հոգատարության և ջերմության համար։ Շնորհակալ եմ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր եկան և իրենց զորակցության խոսքն ուղղեցին ինձ ու իմ ընտանիքին։

Շնորհակալ եմ Հայաստանից, Սփյուռքից ու արտերկրից ստացած հազարավոր զանգերի ու ցավակցությունների համար։

Հավատացեք, Ձեր սերը և ներկայությունը օգնում են հաղթահարել կորստի այս ցավը։

Աստված պահապա՛ն բոլորին․․․»,- գրել է  Ծառուկյանը: