«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել է մրցույթ՝ Ուսանողի օրվան ընդառաջ․ լավագույն առաջարկները կստանան խոշոր դրամական պարգևներ

23:37 • 06.11.25

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել է մրցույթ՝ Ուսանողի օրվան ընդառաջ։ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ երիտասարդներից շատերն արդեն ուղարկել են հայտերը և առաջարկում մյուսներին ևս մասնակցել:

Հայտերը մինչև նոյեմբերի 16-ը կարող եք ուղարկել arajarkhayastanin1@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Արգիշտի 9 հասցեում գտնվող գրասենյակ։ Հեռ․ 010-600-601:

Թեմաներ՝ 1. Երիտասարդների ուսման հնարավորությունների բարելավում, 2. Երիտասարդների աշխատանքի ապահովման խնդիրը, 3. Ի՞նչ անել, որպեսզի երիտասարդները մնան Հայաստանում, 4. Ի՞նչ անել, որպեսզի հեռացած երիտասարդները վերադառնան Հայաստան, 5. Առողջ սերունդ. Ինչպե՞ս մասսայականացնել սպորտը երիտասարդության շրջանում, 6. Պայքար թմրամոլության դեմ:

Լավագույն առաջարկները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից կստանան խոշոր դրամական պարգևներ: