Զելենսկու հայրենի քաղաքում բողnքի ցnւյցեր են սկսվել (տեսանյութ)

15:23 • 22.11.25

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել էլեկտրաէներգիայի անջատումների դեմ, հաղորդում է Ռիա Նովոստին։

Ցուցարարներն էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկներն անարդար են համարում և պահանջում են կարգուկանոնի վերականգնում։

Նշվում է, որ դժգոհ մարդիկ հավաքվել են քաղաքային խորհրդի շենքի առջև և խոչընդոտում են երթևեկությանը։

Զանգվածային, մի քանի ժամ տևողությամբ էլեկտրաէներգիայի անջատումներն Ուկրաինայում սկսվել են հոկտեմբերի 10-ին: Իշխանությունները հայտնել են էլեկտրացանցերին և կոմունալ ծառայություններին հասցված վնասների մասին: Իրավիճակը կայունացել է հոկտեմբերի 11-ին, սակայն արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկները վերականգնվել են հոկտեմբերի 13-ին:

Տեսանյութն՝ այստեղ: