Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրшկ բացելու մեջ կասկածվողին

18:05 • 14.12.25

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ 

Առնվազն երկու ուսանող զոհվել է, ևս ինը վիրավորվել Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ 

Զինված անձը համալսարանի տարածք է մտել քննությունների ընթացքում։ Հրաձգությունը տեղի է ունեցել ճարտարագիտական ​​ֆակուլտետի շենքի լսարանում։ Քննությունների ժամանակ շենքի դռները բաց են եղել։

Կասկածյալը մոտ 30 տարեկան տղամարդ է։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ իրեն տեղեկացրել են իրավիճակի մասին, որը նա անվանել է «սարսափելի»։ «Հիմա մենք կարող ենք միայն աղոթել զոհերի և ծանր վիրավորների համար», - ասել է նա։