Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կպահանջի ստուգումներ. Գրոսի

14:40 • 15.04.26

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածությունները՝ առանց ստուգման մեխանիզմների, կմնան որպես թղթի կտոր։ Այս մասին Սեուլ կատարած այցի ընթացքում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկացած համաձայնություն առանց ստուգման ընդամենը թղթի կտոր է։ Եթե կողմերը համաձայնության գան, ապա, կարծում եմ, ԱԷՄԳ-ին համագործակցության հարցում կներկայացվի՝ ստուգումներին առնչվող մասով»,- ասել է Գրոսին։

«Իրանն ունի շատ հավակնոտ և լայնածավալ միջուկային ծրագիր, ուստի կպահանջվի ԱԷՄԳ-ի տեսուչների ներկայությունը։ Հակառակ դեպքում դուք կունենաք ոչ թե պայմանագիր, այլ պայմանագրի պատրանք»,- հավելել է նա։

ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև նշել է, որ ինքը չի մասնակցում բանակցություններին:

«Ես չեմ մասնակցում բանակցություններին և չգիտեմ, թե ինչի մասին են նրանք խոսում։ Իրանի միջուկային ծրագրի մորատորիումի ժամկետը քաղաքական վստահության հարց է, այլ ոչ թե տեխնիկական խնդիր»,- ասել է Գրոսին:

Ավելի վաղ ամերիկյան պարբերականները հայտնել էին, որ Պակիստանում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է համաձայնել ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումին: Ըստ The New York Times թերթի տեղեկությունների՝ Թեհրանն առաջարկել է հնգամյա ժամկետ։