Սերբիան մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը. Վուչիչ

23:40 • 01.06.26

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։

«Նման որոշում չի ընդունվի։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նման որոշում ընդունի, այն անմիջապես կչեղարկվի»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ Սերբիայում քննարկվում էր մինչև տարեվերջ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմից հրաժարվելու հարցը: