Մանդատներից հրաժարվելը չեմ բացառում, բայց դա կնշանակի զրկվել, օրինակ, Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորությունից․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

13:09 • 12.06.26

Մանդատներից հրաժարվելը չեմ բացառում, բայց դա կնշանակի զրկվել, օրինակ, Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորությունից:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը։

«Ճգնաժամ է, որը ընդդիմությունը փորձում է հաղթահարել, բայց ոչ էմոցիոնալ որոշումներով։ Մանդատներից հրաժարվելու վերջնական որոշում հիմա չունենք, դա էլ ժամկետներ ունի։

Մանդատներից հրաժարվելու տարբերակը չենք բացառում, բայց դա կնշանակի Փաշինյանին 5 տարվա քարտ-բլանշ տալ, որ քեզ 5 տարի ոչ ոք չի անհանգստացնի։ ԱԺ չգնալը նշանակում է զրկվել մի շարք հնարավորություններից, այդ թվում՝ իմփիչմենթի։ Փողոց դուրս գալու էներգիա հիմա չեմ նկատում, եթե դա լինի, ոչ ոք ոչ ոքի կոչին չի սպասի»,- նշել է Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Մանդատներից հրաժարվելը չեմ բացառում, բայց դա կնշանակի զրկվել, օրինակ, Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորությունից․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)