Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները. FIP
Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննության ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել էր, թե վարչապետի աշխատակազմը պետական միջոցներով ձեռք է բերել 10 հազար կրծքանշան՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների համար, սակայն դրանք հանրային միջոցառումներում չեն երևացել։ Այս մասին գրում է FIP.am-ը:
Նրա խոսքով՝ տեսանելի են եղել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում օգտագործված կրծքանշանները, ինչը, ըստ փաստաբանի, հիմք է տալիս ենթադրելու, որ պետական միջոցները կարող էին օգտագործված լինել իշխող կուսակցության քարոզչական նպատակներով։
ՍԴ-ում հնչած այս պնդումից հետո «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար պետական գնումների փաստաթղթերը՝ պարզելու, թե ինչ եղան այդ օրվա համար նախատեսված 10 հազար կրծքանշանները, և արդյոք դրանք որևէ առնչություն ունեին ՔՊ-ի քարոզչական կրծքանշանների հետ։
Ի՞նչ է նախատեսել պայմանագիրը
Պետական գնումների պաշտոնական հարթակում հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականին «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար կնքվել է երկու պայմանագիր։
Առաջին պայմանագիրը վերաբերում էր Վարդենիսում և Մարալիկում բեմական հարթակների ստեղծմանը, ձևավորմանն ու մշակութային միջոցառումների կազմակերպմանը։
Երկրորդ պայմանագիրը նախատեսում էր միջոցառումների կազմակերպում Հայաստանի համայնքներում և Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ ընդհանուր 101 վայրում։ Դրա ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ։
Արտապատկերումը՝ PPCM կայքից
Այս պայմանագիրը նախատեսում էր Հայաստանի համայնքներում և Երևանի բոլոր վարչական շրջաններում միջոցառումների կազմակերպում (ընդհանուր 101 հատ հարթակ)։
Արտապատկերումը՝ պայմանագրի տեխնիկական բնութագրից
Հենց այս երկրորդ պայմանագրի տեխնիկական բնութագրում առկա է կետ, որով մատակարարը պարտավորվում էր պատրաստել 10 հազար կրծքանշան՝ «Քաղաքացու օրվա» պատկերանիշով (լոգոյով)։
Արտապատկերումը՝ պայմանագրի տեխնիկական բնութագրից
Արտապատկերումը՝ պայմանագրի տեխնիկական բնութագրից
Հնարավոր եղա՞վ գտնել այդ կրծքանշանները
Ուսումնասիրելով «Քաղաքացու օրվա» միջոցառումներից հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը՝ FIP.am-ին չի հաջողվել գտնել որևէ կադր, որտեղ կերևային պայմանագրով նախատեսված «Քաղաքացու օրվա» պատկերանիշով կրծքանշանները։
Չի հայտնաբերվել նաև որևէ հրապարակային լուսանկար, որտեղ միջոցառման մասնակիցները կկրեին այդ տարբերանշանով կրծքանշաններ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:














