MyTour․ հանգստի կազմակերպման և իրականացման ամբողջ գործընթացը՝ մեկ հարթակում (տեսանյութ)

17:00 • 09.07.26

Ամառ է, տարվա այն շրջանը, երբ հազարավոր մարդիկ պլանավորում են իրենց հանգիստը, սակայն մինչ ճամպրուկները հավաքելն անհրաժեշտ է կատարել մի շարք կարևոր ընտրություններ՝ սկսած ուղղությունից, լավագույն առաջարկների և հյուրանոցների փնտրտուքից մինչև անհրաժեշտության դեպքում վիզայի ստացում:

Այս բարդ թվացող գործընթացները պարզ և հասկանալի են դառնում, երբ մուտք ես գործում MyTour հարթակ, որը համադրում է ճանապարհորդության պլանավորման բոլոր փուլերը՝ մեկ հարթակում:

«Այս պահին MyTour-ի միջոցով հնարավոր է ամրագրել բոլոր թոփ ուղղությունները, որոնք նախընտրում են հայ զբոսաշրջիկները՝ Եգիպտոս, Կիպրոս, ԱՄԷ, Հունաստան, Ալբանիա և շատ այլ ուղղություններ, ընդ որում՝ դրանք բավականին արագ ավելանում են, գրեթե ամեն ամիս փորձում ենք ինչ-որ քաղաքի կամ երկրի առումով նորույթ ներկայացնել մեր օգտատերերին»,-ասում է MyTour հարթակի պրոդուկտ մենեջեր Գայանե Ղազազյանը։

Բազմաթիվ առաջարկներին զուգահեռ կան ուղղություններ, որոնք ամենապահանջվածն են: Այս տարի ցուցակը գլխավորում է Կիպրոսը: Այսօր այն ոչ միայն ամենապահանջված, այլև ամենամրցունակ ուղղություններից մեկն է: 

«Կիպրոսն իրականում մեր ամենաստացված ու սիրելի ուղղություններից է, որովհետև մենք շուկայում կարողանում ենք այս պահին ոչ միայն շատ մրցունակ գնային առումով առաջարկ ներկայացնել, այլև MyTour հարթակի միջոցով Կիպրոս մեկնելու end to end փորձառություն ենք ապահովել»,-նշում է MyTour հարթակի պրոդուկտ մենեջեր Գայանե Ղազազյանը։ 

Լուսինեն իր մի քանի ճանապարհորդությունների պլանավորման փուլը վստահել է MyTour-ին, ասում է` այդպես ավելի հեշտ է, պարզ և մատչելի:

«2024 թականից օգտվում եմ MyTour-ի ծառայություններից, չորս անգամ իրենց միջոցով Կիպրոս եմ մեկնել, եղել է՝ միանձնյա, եղել է՝ ընկերուհուս հետ: MyTour-ը կազմակերպել է մեր ավիատոմսի գնումը, հյուրանոցի ամրագրումները: Սովորաբար այդ ամենն ինքնուրույն եմ անում, բայց իրենց առաջարկները շատ ավելի շահավետ էին, այդ տարբերությունը նկատելի էր ու շարունակեցի մնալ իրենց հետ»,-պատմում է MyTour հարթակի օգտատեր Լուսինե Կաֆյանը:

MyTour հարթակի միջոցով առաջին քայլից մինչև վերջինը կարելի է իրականացնել օնլայն` իհարկե, անհրաժեշտության դեպքում կապ հաստատելով նաև օժանդակության թիմի հետ: Ի դեպ, հարթակում գործում է նաև օնլայն հաշվիչ, որը օգնում է բյուջեի շրջանակում տեսնել առաջարկներն ու որոշում կայացնել:

«Օգտատերը մուտք է գործում հարթակ, նշում իր պլանավորած բյուջեի չափը, հյուրանոցի հետ կապված իր նախասիրությունները, օրինակ՝ աստղերը, քանի օր է նախատեսում մնալ, որ ամսում, քանի հոգով և համակարգն իրեն առաջարկում է, թե նշված բյուջեի սահմանում ինչ կարող է նախատեսել, ներառյալ՝ ավիատոմսերը, եթե անհրաժեշտ է՝ վիզայի աջակցությունը, հյուրանոցը և այլն»,-մանրամասնում է MyTour հարթակի պրոդուկտ մենեջեր Գայանե Ղազազյանը։

Հավելենք, որ MyTour հարթակը հասանելի է նաև Ամերիաբանկի MyAmeria հավելվածում: