Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից

16:53 • 12.07.26

Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Յուլիա Սվիրիդենկոն։

«Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել գլխավորելու կառավարությունը։ Շնորհակալություն կառավարական ողջ թիմին աշխատանքի համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախարարների կաբինետը և վարչապետին փոխելու պլանների մասին հայտարարել էր Վլադիմիր Զելենսկին։