ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում

20:46 • 12.07.26

Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն նրա հրապարակման՝ ԱՄՆ ԶՈւ-ն մեկ ժամ առաջ մի քանի հարված է հասցրել հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև ԻՀՊԿ մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։