Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ ԶՈւ-ն հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակnւմը․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

23:37 • 13.07.26

Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ ԶՈւ-ն հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին գրված է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X-ի պաշոնական էջում։

CENTCOM-ի հաղորդմամբ՝ շրջափակումը կվերաբերի այն նավերին, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ և առափնյա գոտիներ կամ լքում դրանք։

Միևնույն ժամանակ նշվում է, որ սահմանափակումները չխախտող առևտրային նավերը կշարունակեն մուտք ունենալ տարածաշրջանի ջրեր։