ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանի և Բահրեյնի տարածքում գտնվող ամերիկյան ռшզմաoդային բազաներին և ռադարներին

10:18 • 14.07.26

ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանի և Բահրեյնի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազաներին և ռադարներին

«ԻՀՊԿ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանի տարածքում գտնվող ԱՄՆ բանակի ռազմաօդային բազայի օբյեկտներին և տեղակայման վայրերին»,- մեջբերում է Fars-ը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

ԻՀՊԿ-ն նաև հարվածներ է հասցրել Բահրեյնում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարին, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային վերահսկողության ռադարին և վաղ նախազգուշացման ռադարային համակարգին։ Այդ մասին հայտնել է Nour News գործակալությունը։

«Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարները, ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օդային տարածքի կառավարման ռադարը և C-RAM վաղ նախազգուշացման համակարգը ոչնչացվել են», - մեջբերում է գործակալությունը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։