Սան Ֆրանցիսկոյում նավակի շրջվելու հետևանքով 1 մարդ է զnhվել, 2-ը՝ անհետ կորել

10:28 • 15.07.26

Երեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյի Ալկատրաս կղզու մոտ պոնտոնային նավակի շրջվելու և խորտակվելու հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը անհետ կորել են, իսկ 16-ը՝ փրկվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իշխանություններին։

Միջադեպի պահին նավի վրա եղել է 19 մարդ։

ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Իշխանությունները աշխատանքներին աջակցելու համար ուղարկել են 11 նավակ, որոշ ուղղաթիռներ, ինչպես նաև ջրասուզակներ։

Նավը, որը Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայության լեյտենանտ Մարիանո Էլիասի կողմից նկարագրվել է որպես «պոնտոնային զբոսանավ», կղզուց մոտ 548 մետր հեռավորության վրա էր, երբ շրջվել է։