TAYLOR AND CO.-ն` կինոարտադրության հեղինակավոր բրենդների ներկայացուցիչը Հայաստանում (լուսանկարներ)

18:17 • 15.07.26

Կինոարտադրության ոլորտում ավելի քան 10 տարի գործող TAYLOR AND CO. ընկերությունը Հայաստանի կինոարդյունաբերության վստահելի գործընկերն է։ Այն համաշխարհային Aputure, Godox, Nanlite, Nanlux, SWIT և Portkeys հեղինակավոր ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և առաջարկում է բարձրակարգ արտադրանք, նորագույն լուծումներ և մասնագիտական աջակցություն։

Ընկերության հիմնադիր Անդրանիկ Թեյլորը Tert.am-ի հետ զրույցում պատմում է՝ շուկա դուրս գալու պահից իրենց գլխավոր նպատակը ոլորտի զարգացումն է եղել, հատկապես՝ մեդիայի և կինոարտադրության մեջ:

Այս տարի TAYLOR AND CO.-ն մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող DoPing Cinematography Workshops֊ին՝ աջակցելով ոլորտի մասնագիտական կրթությանը և ժամանակակից կինոտեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում։

Միջոցառման շրջանակում, ընկերության հատուկ տաղավարում, մինչև հուլիսի 17-ը ներկայացված են լինելու Aputure, Godox, Nanlite և Nanlux բրենդների լուսային տեխնիկան, որը թույլ է տալիս մասնակիցներին touch and play ձևաչափով ծանոթանալ կինոոլորտի նորագույն տեխնոլոգիաներին։

«Վստահաբար, «Ոսկե ծիրանը» և նմանատիպ միջոցառումները գրավում են միջազգային ֆիլմարտադրողների ուշադրությունը և ցույց տալիս, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում»,֊ընդգծում է ընկերության հիմնադիր Անդրանիկ Թեյլորը։

Ցուցահանդեսին ներկայացված է այս պահին Հայաստանում գտնվող միակ ARRI Alexa 35 Extreme մոդելի տեսախցիկը։ 

TAYLOR AND CO.-ն իր ներդրումն է ունենում հայաստանյան կինոարտադրության, հեռուստատեսության և ստեղծագործական ոլորտի զարգացմանը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկա, դրանց վարձակալման ծառայություններ, սարքավորումների վաճառք և տեխնիկական լուծումներ։ Ընկերությունը մինչ օրս  իրականացրել է բազմաթիվ հաջողված նախագծեր, համագործակցել ավելի քան 1,000 հաճախորդի հետ և ձևավորել փորձառու մասնագետների ուժեղ թիմ։

«Վերջին տարիներին շատ նախագծեր են եղել, որոնցում օգտագործվել է հիմնականում մեր տեխնիկան։ Մենք առաջնորդվում ենք այս սկզբունքով՝ պետք է անենք այնպես, որ հաճախորդը ստանա լիարժեք սպասարկում՝ սկսած մասնագիտական խորհրդատվությունից մինչև անհրաժեշտ տեխնիկայի ճիշտ ընտրությունը, առանց մոլորեցվելու թե՛ գնի, թե՛ տեխնիկական հնարավորությունների հարցում։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր մասնագետ աշխատի հենց այն տեխնիկայով, որն իրականում համապատասխանում է իր կարիքներին և հնարավորություն է տալիս ստանալ այն արդյունքը, որին ձգտում է»,-նշում է TAYLOR AND CO.-ի հիմնադիրը:

Հայաստանյան կինոարտադրության զարգացման համար գործող ընկերությունն այսօր  կարող է միաժամանակ իրականացնել առնվազն երեք մեծ նախագիծ՝ ապահովելով թե՛ տեխնիկական հնարավորություններ, թե՛ մարդկային ռեսուրս:

TAYLOR AND CO.-ն ներառում է ավելի քան 600 անուն սարքավորում՝ շուրջ 20 միջազգային բրենդներից, սակայն ընկերությունում չեն սահմանափակվում ձեռք բերված արդյունքներով․ նոր համագործակցությունները, տեխնիկական համալրումներն ու սպասվելիք ծրագրերը վկայում են՝ ընկերությունը շարունակում է ակտիվ զարգանալ՝ նպաստելով ոլորտի զարգացմանն ու միջազգային չափանիշների ներդրմանը Հայաստանում: