ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից

16:31 • 24.07.26

ԻՀՊԿ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին առնվազն 500 մետր հեռավորություն պահպանել իրենց պետությունների տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներից:

«Մենք կոչ ենք անում այն երկրների բոլոր քաղաքացիներին, որտեղ տեղակայված են ամերիկյան զինվորականները, հրատապ կարգով հեռանալ առնվազն 500 մետր հեռավորության վրա ամերիկյան զինվորականների տեղակայման վայրերից և քողարկված բազաներից՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Թեհրանը նաև կոչ է արել տարածաշրջանի բոլոր բնակիչներին հայտնել ԻՀՊԿ-ին ԱՄՆ-ի բոլոր բազաների և զորքերի տեղակայման վայրերի մասին՝ դրա համար Telegram-ում հատուկ հաշիվ և կորպուսի կայքում հատուկ բաժին ստեղծելով: