Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար

20:16 • 03.08.26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

«Շնորհակալ եմ վստահության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին»,-գրել է Միրզոյանը։