Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Nissan Tiida»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ

21:37 • 27.08.26

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։