Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն․ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ․ ՆԳՆ-ն՝ «Երևան ուելնես»-ում քլորի չափից ավելի արտահոսքի մասին

10:39 • 17.10.26

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ, «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Tert. am-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ երեկ «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել։ Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը` մեծահասակ։