Ռուսաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմից որևէ հրաշք չեն սպասում պատժшմիջոցների հարցում․ Լավրով

20:53 • 20.10.26

Ռուսաստանը կտեսնի, թե ինչ են առաջարկում Ուիթքոֆը և Քուշները, բայց քաղաքական զիջումներ չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մոսկվան պատրաստ է վերսկսել հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց 2022 թվականից առաջ եղած ստատուս քվոն չի կրկնվի։ Ռուսաստանը պատրաստ է տնտեսական գործարքների, բայց առանց քաղաքական զիջումների։ Ռուսաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմից որևէ հրաշք չեն սպասում պատժամիջոցների հարցում»,-նշել է Լավրովը։

Լավրովը նաև կոչ արեց չհիանալ Թրամփի կողմից պատժամիջոցների օրենքը չկիրառելու որոշմամբ։