Նույնիսկ ձեր արտաքին հովանավորները չեն կարողանում քողարկել բռնաճնշnւմների այն հսկա զինանnցը, որը կիրառել ու կիրառում եք ընտրությունների տարբեր մակարդակներում․ Տիգրան Աբրահամյան
Առավոտյան ՏԻՄ ընտրությունների ազատ անցկացման մասին է խոսում, ցերեկը՝ թիրախավորում առաջադրված ընդդիմադիր թեկնածուի կնոջը, երեկոյան՝ բուն նպատակին կենտրոնանում՝ անոնսում ՏԻՄ ընտրությունների համատեքստում նախապատրաստվող իշխանական բռնաճնշումների մասին։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչո՞ւ մարդիկ չե՞ն հասկանում, չգիտե՞ն, թե ՏԻՄ ընտրություններում ոնց եք շարժվում, մարդկանց ոնց եք ահաբեկում, իշխանության տեսակետները չկիսողների հետ ինչ խաղի կանոններով եք շարժվում։
Ձեր ընտրական մեթոդներն ու ձեր իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում, որովհետև նույնիսկ ձեր արտաքին հովանավորները չեն կարողանում քողարկել բռնաճնշումների այն հսկա զինանոցը, որը կիրառել ու կիրառում եք ընտրությունների տարբեր մակարդակներում»,-գրել է նա։














