Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին

13:49 • 21.10.26

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինայում կարգավորման խնդրի նկատմամբ ուշադրության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և նախագահ Թրամփին ճգնաժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար: Գիտեմ, որ նախագահ Թրամփը դրան հատուկ ուշադրություն է դարձնում նախևառաջ մարդասիրական նկատառումներով», - ասել է Պուտինը: